ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1 Առարկա

Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են Պրոֆեքս ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն, Պրոֆեքս) կայքով (բջջային հավելվածով) (այսուհետ նաև՝ Կայք, Հավելված) Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները: Պրոֆեքսը ծառայություններ է մատուցում արտասահմանյան իր գործընկերների միջոցով: Պրոֆեքս ընկերությունը գործում է ProfEx/Պրոֆեքս ապրանքային նշանի ներքո, որը պատշաճ կերպով գրանցված և պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Սույն ԸԴՊ-ն կարգավորում է կատարողի կողմից Ծառայությունների մատուցման ընդհանուր կարգն ու պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, կողմերի պատասխանատվությունը իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կարգը։

Սույն Պայմանները սահմանվում են Պրոֆեքս ընկերության կողմից, հանդիսանում են հրապարակային օֆերտա (առաջարկ)` հրապարակված Պրոֆեքս ընկերության վեբ կայքում (www.profex.am), և Ձեր կողմից կարող են ընդունվել միայն դրանց ամբողջությամբ միանալով:

Ձեր կողմից սույն օֆերտան ընդունելու (ակցեպտավորելու) պահից, մասնավորապես մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Դուք հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել եք սույն պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված Ընկերության կողմից ծառայությունների մատուցման այլ պայմանները, հրապարակային գործակալական պայմանագրի դրույթները (այսուհետ նաև՝ Պայմաններ կամ Պայմանագիր) և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների հաճախորդ եք, Կայքի գրանցված օգտագործող, թե՝ ուղղակի այցելու:

 

2․ Սահմանումներ

Պրոֆեքս ընկերություն՝ <<Պրոֆեքս Գլոբալ>> ՍՊԸ՝ Ռուսաստանի Դաշնությունից Հաաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման /փոստային առաքման/ ծառայություն իրականացնող կազմակերպություն

Հաճախորդ/Օգտագործող/Դուք՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ում կողմից կայքի/հավելվածի միջոցով կամ փաստաթղթային տարբերակով ընդունվել են սույն դրույթներն ու պայմանները

Անձնական էջ/Հաշիվ՝ Պատվիրատուի Ինտերնետ էջ, որը հասանելի է դառնում Պատվիրատուին Կատարողի վեբկայքում կամ բջջաին հավելվածում համապատասխան հրահանգներին հետևելու արդյունքում: Անձնական էջը պարունակում է տվյալներ Պատվիրատուի կողմից պատվիրված Ծառայությունների վերաբերյալ

Պրոֆեքսի ծառայություն(ներ) կամ Ծառայութնուն(ներ)` Պրոֆեքսի կողմից մատուցվող ծառայությունները, որոնց գները, տեխնիկական հնարավորությունները և համապատասխան փաթեթները ներկայացված են Գնացուցակում, իսկ դրանց նկարագրությունը և մատուցման պայմանները ներկայացված են ծառայության Հատուկ Դրույթներ և Պայմաններում, որոնք տեղադրված են Կատարողի պաշտոնական վեբկայքում։

ԸԴՊ՝ Սույն Ընդհանուր դրույթները և պայմանները:

 

3 Օգտագործողի/հաճախորդի հետ պայմանագիր կնքելը, պայմանագիր կնքելու գործունակությունը

Սույն պայմանները Ձեր կողմից համարվում են ընդունված Պրոֆեքս ընկերությունում անձնական էջ կամ հաշիվ ունենալու պահից՝ կարդացել և ընդունում եմ դաշտում նշում կատարելով: Պրոֆեքս ընկերութան կողմից առաջարկվող Ծառայությունները, Ծառայությունների նկարագրությունը, ցանկը, դրանց նկատմամբ կիրառվող գները, Ծառայությունների մատուցման պայմանները, առանձնահատկությունները և այլ անհրաժեշտ տեղեկությունները սահմանվում են Պրոֆեքս ընկերության կողմից և անվճար հասանելի են Օգտագործողին Ընկերության վեբ կայքից, Պրոֆեքսի hաճախորդների սպասարկման կենտրոնից կամ Պրոֆեքսի կողմից սահմանված այլ միջոցներից: Ըստ մատուցվող Ծառայության առանձնահատկությունների` Պրոֆեքսը կարող է այդպիսի Ծառայություններից օգտվելու հայտ ներկայացրած Օգտագործող(ներ)ի համար սահմանել այլ պայմաններ, որոնք կամրագրվեն առաջարկի նկարագրով և առանձին պայմանագրով: Համաձայնվելով Պայմաններին՝ Օգտագործողը հաստատում է, որ ՀՀ օրենսդրությամբ հանդիսանում է գործունակ[1] և իրավունք ունի օգտվել Ծառայություններից: Եթե ՀՀ օրենսդրութամբ Դուք չեք հանդիսանում լրիվ գործունակ և չեք կարող ինքնուրույն օգտվել Ծառայություններից, դրանցից օգտվելու համար Դուք պետք է ստանաք ձեր ծնողների կամ այլ իրավասու անձանց համաձայնությունը: Եթե Օգտագործողը ներկայացնում է իրավաբանական անձ, ապա հավաստում է, որ ունի բոլոր իրավասությունները տրված իրավաբանական անձի կողմից և իրավաբանական անձի գտնվելու երկրի օրենքներով՝ օգտվելու Ծառայություններից: Համաձայնվելով սույն պայմաններին, Դուք ընդունում եք, որ Պրոֆեքս ըկերությունը չի կարող ստուգել Ձեր կողմից տրամադրված տեղեկությունները և տվյալները, այս կետում տրված Ձեր հավաստումների իսկությունը, ուստի սույն կետի յուրաքանչյուր խախտման ամբողջական պատասխանատվությունը ընկնում է Ձեզ վրա:

4. Պրոֆեքս ընկերության կողմից մատուցվող ծառայությունները և դրանց մատուցման կարգը

Պրոֆեքսն իր հաճախորդներին մատուցում է ծառայություններ ուղղված օնլայն խանութներից ապրանքներ գնելու (այսուհետ նաև՝ Պատվեր), Պատվերները Հաճախորդին հասցնելու, ինչպես նաև Հաճախորդների կողմից հանձնված առաքանիները (այսուհետ նաև՝ Առաքանի կամ Պատվեր) մեկ հասցեից մյուսը հասցնելու հետ (այսուհետ նաև՝ Ծառայություններ): Ընկերության կողմից մատուցվող Ծառայություններից ողջ ծավալով օգտվելու համար հաճախորդը պարտավորվում է գրանցվել Կայքում կամ բջջային հավելվածում և բացել Անձնական էջ/Հաշիվ (այսուհետ նաև՝ Անձնական էջ, Էջ կամ Հաշիվ): Յուրաքանչյուր Օգտատեր կարող է ունենալ մեկ Հաշիվ: Օգտատերերն իրավունք չունեն օգտագործել այլ օգտատիրոջ անձնական էջը: Էջը բացելիս յուրաքանչյուրը պարտավոր է ճշգրիտ ներկայացնել պահանջվող ողջ տեղեկատվությունը: Օգտագործողներն իրենք են պատասխանատու իրենց Էջի մուտքի տվյալների պահպանման համար և իրենք են կրում իրենց Էջով կատարվող գործառնությունների / գործողությունների համար պատասխանատվություն: Օգտագործողը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը, եթե վստահ է, որ իր Էջ չթույլատրված մուտք է եղել: Նման դեպքում Ընկերությունը իրավունք ունի անմիջապես արգելափակել Էջը՝ մինչև հանգամանքների ամբողջական պարզումը: Ամեն դեպքում Ընկերությունը չի կրում ոչ մի պատասխանատվություն այլ անձանց կողմից Օգտագործողի Էջով կատարված գործողությունների համար: Այդ գործողություններով Ընկերությանը կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար պատասխանատվություն է կրում Օգտագործողը:

Ըկերության կողմից մատուցվող ծառայությունները ներառում են սակայն չեն սահմանափակվում հետևյալով.

      Գործակալական պայմանագրերի հիման վրա ՌԴ խանութներից և այլ վաճառքի սրահներից Հաճախորդների անունից և վերջիններիս հաշվին ապրանքների գնում

      Ընկերության միջոցով գնված Պատվերների փոխադրման կազմակերպում:

      Հաճախորդների կողմից ինքնուրույն գնված Պատվերների փոխադրման կազմակերպում:

      Հաճախորդների Առաքանիների (ինչպես նաև փոստային) փոխադրման կազմակերպում ՀՀ և ՌԴ տարածքում։

      «ProfEx-ը կգնի Ձեր փոխարեն» ծառայության միջոցով Ձեր կողմից ընտրված ապրանքի գնում։

Պրոֆեքս ընկերությունը իրավունք է վերապահում Պատվերները առաքել իր նախընտրած ճանապարհով, ինչպես նաև իր հայեցողությամբ մերժել Պատվերի կամ Առաքանու տեղափոխման Ծառայության մատուցումը յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձին: Ավիաընկերությունների և ցամաքային փոխադրողների աշխատանքների կասեցման / դադարեցման՝ անկախ կասեցման / դադարեցման պատճառներից կամ ծառայության մատուցման ինքնարժեքի քսան և ավելի տոկոս փոփոխման կամ բեռի անվտանգ տեղափոխությունն ապահովելու անհնարինության առարկայական և/կամ հիմնավոր մտավախություն ունենալու կամ նորմատիվ իրավական ակտերի ընդունելու կամ գործադուլ հայտարարելու կամ ցանկացած տեսակի ճգնաժամով պայմանավորված սահմանափակումներ կիրառելու կամ բեռնափոխադրումն իրականացնելու ցանկացած այլ խոչընդոտի ի հայտ գալու դեպքում Ընկերությունն իրավունք է վերապահում փոփոխել ընտրված ճանապարհը։ Վերոնշյալ թվարկվածներից մեկի կամ Ընկերությունից անկախ ի հայտ եկած այլ հանգամանքների առկայության դեպքում Ընկերությունը իրավունք ունի կատարել սակագների վերահաշվարկ: Եթե Ձեր Պատվերի չափերը այնպիսին են, որ Ընկերությունը հարկադրված է փոխել փոխադրող ընկերությունը, կամ եթե Պատվերը կարող է վտանգավոր լինել կամ խոչընդոտել այլ Պատվերների տեղափոխությունը, ապա Ընկերությունը իրավունք ունի հրաժարվել Պատվերը տեղափոխելուց կամ կոնկրետ Պատվերի փոխադրման համար սահմանել նոր սակագին։ Նման դեպքերում Ընկերությունն իրավունք ունի պահանջել հաճախորդից վճարել Պատվերի փոխադրման կամ մատուցված Ծառայությունների ողջ արժեքը՝ մինչև Պատվերը ՀՀ պահեստից գնորդի կողմից նշված հասցե ուղարկելը։

Ընկերությունը իրավունք է վեբացրապահում հրաժարվել Պատվերի հետագա տեղափոխումից ցանկացած ժամանակ, եթե այդ Պատվերը որևէ ձևով վտանգում կամ խոչընդոտում է մյուս Պատվերների շարժը, կամ եթե այն վտանգ է ներկայացնում տեղափոխման գործընթացին մասնակից հանդիսացող անձնակազմին կամ սարքավորումներին, կամ երբ Պատվերի պարունակության առաքումը արգելվում է օրենքով կամ տեղափոխման համար օգտագործվող երրորդ կողմի կրիչների կանոններով:

Պրոֆեքսն իրավունք ունի այն ժամանակահատվածում, երբ պատվերների ընդհանուր ծավալը մեծանում է (տոնական օրեր, զեղչային ծրագրեր կամ միջոցառումներ և այլն) հետաձգել պատվերների առաքման ժամկետները, ինչպես նաև կասեցնել որոշակի Ծառայությունների մատուցումը:

Պրոֆեքսն իրավունք ունի կասեցնել Ձեզ մատուցվող Ծառայությունները՝ այդ թվում սառեցնելով Ձեր հաշվին առկա գումարի տնօրինման հնարավորությունը և Պատվերների առաքումն ու հանձնումը, այն դեպքում, երբ Ձեր հաշվով կատարվող գործառնությունները կասկածներ կառաջացնեն հաշվում առկա գումարների ծագման կամ Պատվերի օրինական օգտագործման վերաբերյալ։ Նման դեպքերում Ծառայությունների կասեցումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Դուք կհիմնավորեք հաշվում առկա միջոցների օրինական ծագումը կամ Պատվերի նշանակությունը կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան գործընթացների ավարտը։

Դուք ընդունում եք, որ Ձեզ չպատկանող և սեփականատարիոջ կողմից չարտոնված քարտերով կամ վճարման այլ միջոցներով Ձեր կողմից կատարվող գործարքների բացահայտման կամ բանկերի կողմից Պրոֆեքսից որևէ կերպ Ձեր կողմից օգտագործված գումարի հետ գանձման դեպքում Ընկերությունն իրավունք ունի Ձեզնից պահանջելու տուգանք յուրաքանչյուր Պատվերի համար 190000 ՀՀ դրամ կամ օգտագործված գումարի մինչև 100%-ի չափով, որպես Պրոֆեքս ընկերությանը պատճառված վնասի հատուցում։

Պրոֆեքս ընկերությունը պատասխանատվություն է կրում միայն իր պահեստ հասած և պահեստում ընդունված Պատվերների փոխադրման համար։ Պրոֆեքսի կողմից հայտարարված փոխադրման ժամկետները պայմանական են և դրանց խախտման համար Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում։

5. Լրացուցիչ ծառայություններ

Հաճախորդը հնարավորություն կունենա օգտվել Պրոֆեքս ընկերության վեբ կայքից, որպես կանոն, օրական քսանչորս (24) ժամ: Պատվիրատուն հնարավորություն կունենա նաև կապի մեջ լինել Ընկերության սպասարկման բաժնի հետ էլ. փոստի, հեռախոսի և ֆաքսիմալի միջոցով

Յուրաքանչյուր Օգտագործող կարող է օգտվել Ընկերության տեխնիկական սպասարկման բաժնի ծառայութուններից, որը գործում է երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից 18:00-ը, հեռախոս՝ +37433558585:

Տեխնիկական սպասարկման բաժինը չի աշխատում ՀՀ օրենսդրությամբ սահմանված տոնական և հիշատակի օրերին: Սույն կետում սահմանված ժամերից հետո, ինչպես նաև կիրակի, տոնական և հիշատակի օրերին Օգտագործողը կարող է օգտվել Կատարողի սպասարկման բաժնի ծառայություններից, որոնք սահմանափակվում են Ծառայություններից օգտվելու վերաբերյալ ընդհանուր խորհրդատվությամբ:

6. Պատվերների ընդունման եվ հասցեավորման կարգը

Իրենց բնույթով առաքման համար ընդունված Պատվերները դասվում են երկու դասի` ներքին և միջազգային:

  1. Ներքին Պատվերներով առաքվում են ներդրվածքներ, որոնց առաքումը տվյալ երկրի տարածքում արգելված չէ:
  2. Միջազգային Պատվերներով առաքվում են ներդրվածքներ, որոնք արգելված չեն`

      ներմուծել որևէ երկրի տարածք.

      արտահանել որևէ երկրի տարածքից և ներմուծել նշանակման երկիր:

Պրոֆեքսն իրավունք ունի հրաժարվելու այն Պատվերի ընդունումից, որը չունի համապատասխան փաթեթավորում կամ ձևակերպում:

Ընկերությունը չի տեղափոխում.

Պատվերները տեղափոխման են ընդունվում փաթեթավորված, սակայն Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում ստուգել փաթեթավորված Պատվերի պարունակությունը` նրանում տեղափոխման համար արգելված ապրանքների առկայությունը բացառելու նպատակով:

Պատվերի փաթեթավորումը համարվում է միմիայն Ծառայությունից օգտվողի պարտականությունը: Ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում սխալ կամ թերի փաթեթավորման հետևանքով Պատվերին հասցրած վնասի համար:

Պրոֆեքսն իրավունք է վերապահում վերափաթեթավորել Պատվերը, ապախմբավորել, խմբավորել՝ պահելով Պատվերի անվտանգության նորմերը և պահանջները։

Հաճախորդն ընդունում է, որ Պատվերի քաշը Պատվերի առաքման և ստացման վայրերում կարող է տարբերվել, բայց ոչ ավել քան 100 (մեկ հարյուր) գրամը, ինչի արդյունքում Պատվերի քաշը կկլորացվի 100 գրամի ճշտութամբ դեպի վերև, որը չի ազդում Պատվերի նախապես որոշված գնի վրա:

Յուրաքանչյուր Պատվեր պետք է հասցեագրված լինի` ունենալով ուղարկողի և ստացողի տվյալները: Հասցեի տվյալները գրվում են Պատվերի կամ ուղեկցող փաստաթղթի վրա:

Կոնկրետ երկրի տարածքում առաքվող Պատվերի վրա նշվող ուղարկողի և ստացողի հասցեները պետք է լինեն այդ երկրում ընդունված պետական լեզվով:

Միջազգային Պատվերների վրա հասցեները գրվում են լատինական տառերով, արաբական թվերով: Թույլատրվում է ստացողի հասցեն գրել նշանակման երկրի լեզվով` այն պայմանով որ նշանակման երկրի անվանումը գրվի նաև հայերեն:

Դուք պարտավոր եք կրել մաքսային պահեստում Պատվերի պահպանման ծախսերը անձամբ, իսկ այն դեպքում, եթե դրանք կատարվել են Պրոֆեքս ընկերության կողմից, ապա հատուցել կատարված ծախսերը: Եթե Ձեր Պատվերը Ձեր գործողությունների կամ անգործության արդյունքում Պրոֆեքս ընկերության կամ որևէ այլ պահեստում կմնա 30 օրից ավել, ապա 30-րդ օրը լրանալուց հետո յուրաքանչյուր օրվա համար Ձեզնից կգանձվի 400 ՀՀ դրամ: Դուք պարտավոր եք հատուցել նաև Ձեր անգործության կամ Ձեր կողմից Պատվերը ժամանակին մաքսային պահեստից չվերցնելու արդյունքում Պրոֆեքսի կատարած ծախսերն ու կրած վնասները:

Պրոֆեքսն իրավունք ունի պատվերը՝ իր պահեստ հասնելուց 30 օր հետո ոչնչացնել, վաճառել կամ ցանկացած այլ կերպ տնօրինել, եթե Պատվերը 30 օրերի ընթացքում հնարավոր չի եղել նույնականացնել, պարունակում է արգելված ապրանքներ և/կամ, որոշ երկրների դեպքում, բացակայում են գնման փաստաթղթերը (ինվոյս)։ Դուք լիազորում եք Պրոֆեքս ընկերությանը Ձեր անունով ստացված փոխադրման ոչ ենթակա կամ արգելված կամ փոխադրման սահմանափակում ունեցող և/կամ առանց գնման փաստաթղթերի (ինվոյս) պատվերները ոչնչացնել և հրաժարվում եք այդ Պատվերների կապակցությամբ Պրոֆեքսի նկատմամբ որևէ պահանջից։

Մաքսային օրենսդրության պահպանման և Պատվերի մաքսազերծման նպատակով Դուք պարտավոր եք Պատվերի առաքման ծանուցումը ստանալու պահից 48 ժամվա ընթացքում Պրոֆեքսի կայքում Ձեր պատվերի բեռնակրման համարի կամ Պրոֆեքսի կողմից Ձեր Պատվերի համար ստեղծված նոր բեռնակրման համարի մոտ նախատեսված տողում նշել Ձեր Պատվերի գինը:

Դուք տեղյակ եք և ընդունում եք, որ Պատվերի գինը Պրոֆեքսի կայքում չնշելու դեպքում Պրոֆեքս ընկերությունը կամ մաքսային մարմինները մաքսային օրեսնդրության պահպանման և պատվերը Ձեր կողմից ստանալը ապահովելու նպատակով ինքնուրույն կգեներացնեն և կնշեն Պատվերի գին, որից ծագող հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրում եք Դուք:

Ուղարկողի և ստացողի հասցեների տվյալները Պատվերի վրա նշվում են հետևյալ կերպ`

Պատվեր գնելիս Դուք պարտավոր եք տրամադրել վաճառողին Ձեր անհատական էջի ՙՙիմ հասցեներըՙՙ հասցեներ բաժնում առկա նույնականացման կոդը, իսկ վաճառողից բեռնային համարը ստանալուն պես հայտարարագրել այն Պրոֆեքսի կայքէջում՝ Ձեր հաշվի համապատասխան վայրում։ Վերոնշյալ երկու համարները հանդիսանում են Ձեր, և Ձեր պատվերի բեռնափոխադրման տեսակի նույնականացման համարները։ Եթե Պատվերի վրա բացակայում է վերոնշյալ նույնականացման տվյալներից որևէ մեկը կամ անհամապատասխան են մուտքագրված տվյալները, ապա Ընկերությունը հնարավորության դեպքում կփորձի կապ հաստատել Ձեզ հետ Ձեր տրամադրած հեռախոսահամարով և, եթե նույն օրվա ընթացքում Դուք չպատասխանեք, ապա Պատվերը կառաքվի համաձայն Ձեր կողմից մուտքագրված բեռնային համարի հայտարարագրման մեջ առկա բեռնափոխադրման տեսակով և այն հասցեատիրոջը ում էջում այն մուտքագրվել է, իսկ եթե բացակայում է բեռնային համարը, ապա հիմք կընդունվի Պատվերի վրա նշված Address 2-ը։ Հաճախորդն ընդունում է, որ սույն կետի պայմանը չպահպանելու դեպքում, Պատվերի հետ կապված բոլոր ռիսկերը կրում է վերջինս և հրաժարվում է նման դեպքերում Պրոֆեքս ընկերությանը որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից:

Որոշ դեպքերում, որոնք կախված չեն Ընկերությունից, միջազգային Պատվերի համար լրացվող ձևաթուղթը կարող է ունենալ հատուկ բեռնային համար, որի միջոցով Հաճախորդը հնարավորություն ունի ինտերնետ ցանցի միջոցով հետևելու Պատվերի տեղափոխման ընթացքին, ընդհուպ մինչև նրա հասցեատիրոջը հանձնելու պահը: Այդ համարը նաև գրվում է Պատվերի յուրաքանչյուր կտորի վրա, ինչը թույլ է տալիս արագ վերականգնելու հասցեագրման տվյալները բեռնագրի կորստի դեպքում:

Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ Ձեր անձնագրային տվյալները պահվեն և մշակվեն Պրոֆեքս ընկերության կողմից մաքսային ձևակերպումների իրականացման համար:

 

7․ Ծառայությունների մատուցման վճարման կարգը

Ծառայությունների մատուցման համար վճարը ծառայություն ստացողից որոշվում է Պատվերների ընդունման ժամանակ գործող սակագներով, այնուհանդերձ եթե Պատվերի՝ մինչև բեռնափոխադրման հանձնումը ընկած ժամանակահատվածում ծառայության ինքնարժեքը բարձրացել է հինգ և ավելի տոկոսով, Ընկերությունն իրավունք է վերապահում միակողմանի վերանայել ծառայության արժեքը։

Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ օրենսդրությամբ սահմանված դեպքերում Պատվերը ենթակա է մաքսազերծման, ինչի պարտականությունը կրում է Ստացողը: Ընդ որում Հաճախորդը ընդունում է, որ Պատվերի մաքսազերծման հետ կապված խորհրդատվություն Պրոֆեքսը չի իրականացնում: Հաճախորդի պարտականությունն է ինքնուրույն պարզել Պատվերի մաքսազերծման հավանականությունը: Հաճախորդը պարտավոր է իրականացնել օրենսդրությամբ նախատեսված մաքսազերծման և Պատվերը ստանալու համար բոլոր քայլերը: Այն դեպքում, եթե մաքսազերծման իրականացման ժամանակ Հաճախորդի անգործության հետևանքով Պրոֆեքսը կրում է վնասներ, ապա Հաճախորդը պարտավոր է հատուցել այդ վնասները: Այն դեպքում, եթե մաքսազերծման ենթակա Պատվերը հաճախորդի կողմից չի ընդունվում 30-օրյա ժամկետում, ապա Ընկերությունը իրավունք ունի կազմակերպել Պատվերի վերադարձը դեպի ուղարկողը, ինչի համար բոլոր ծախսերի պատասխանատվությունը կրում է Հաճախորդը։

Այն Պատվերները, որոնց ներմուծման կամ արտահանման համար անհրաժեշտ են հատուկ արտոնագրեր, թույլտվություններ կամ լիցենզիաներ պետք է ճշտվեն Հաճախորդի կողմից: Հաճախորդն է պատասխանատու այդ Պատվերների համար վճարման ենթակա անհրաժեշտ վճարումների համար, ինչպես նաև բոլոր թույլտվությունների, արտոնագրերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի ստացման և ներկայացման համար:

Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ Պրոֆեքս ընկերութունը ծառայություններ է մատուցում ՀՀ-ում և արտասահմանում, որոնք ունեն տարբեր դրամական միավորներ, ուստի որոշ դեպքերում Պատվերի առաքման արժեքը, կամ այլ գնանշումներ կարող են կատարվել ռուբլիով կամ այլ արժույթով, սակայն կանխիկ վճարման դեպքում վճարումը ենթակա է կատարման ստացման երկրի օրենսդրության համապատասխան այդ երկրի արժույթով ՀՀ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի կողմից սահմանված փոխարժեքին համապատասխան:

Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ իր կողմից իր հաշվին մուտք արվող դրամական միջոցները կարող են արտահայտվել այլ արտաժույթով, ինչպես նաև ընդունում է, որ հաշվում արդեն իսկ առկա և արտարժույթով արտահայտված դրամական միջոցները կարող են արտահայտվել ՀՀ դրամով։ Ընդ որում, Հաճախորդը համաձայն է, որ արտարժույթի արտահայտումը ՀՀ դրամով կարող է կատարվել վճարման օրվա դրությամբ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի կողմից սահմանված արտարժույթի վաճառքի փոխարժեքով։

Հայաստանի Հանրապետություն առաքվող Պատվերների համար, որոշ դեպքերում Պատվերների կամ փոխադրման գները կարող են նշվել ռուբլիով կամ այլ արտարժութով, սակայն վճարումները կատարվում են ՀՀ դրամով՝ վճարման օրվա դրությամբ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի կողմից սահմանված արտարժույթի վաճառքի փոխարժեքով։

Հաճախորդը պատասխանատվություն է կրում Պրոֆեքսի իր հաշվին մուտքագրված գումարների ծագման օրինականության համար։ Այն դեպքում, եթե երրորդ անձանց կողմից Պրոֆեքս ընկերութանը կամ այլ կազմակերպության պահանջ է ներկայացվում մուտքագրված գումարների օրինականության կապակցությամբ կամ կատարվում է գումարի հարկադրական վերադարձ, Հաճախորդը պարտավոր է հատուցել Պրոֆեքսի կրած վնասները՝ հետգանձված գումարների չափով։ Մինչև վնասների հատուցումը Պրոֆեքս ընկերութունը իրավունք ունի պահել և Ձեզ չհանձնել Ձեր Պատվերները։

Հաճախորդն ընդունում է, որ Ծառայությունների մատուցման ընթացքում կարող է ծագել լրացուցիչ ծառայությունների մատուցման անհրաժեշտություն։ Հաճախորդը պարտավորվում է վճարել լրացուցիչ Ծառայության մատուցման համար ծագած լրացուցիչ վճարը, որը սահմանվում է Ընկերության կողմից։

Հաճախորդը պարտավորվում է մինչև Պատվերի ստանալը կամ առաքելը ամբողջությամբ վճարել Ծառայությունների մատուցման վճարը։ Մինչև Պատվերի ստանալը կամ առաքելը Դուք պարտավոր եք զրոյացնել և մարել Պրոֆեքս ընկերության հանդեպ ունեցած բոլոր պարտավորությունները։ Պրոֆեքսն իրավունք ունի պահել Պատվերը` ի ապահովումն իրեն հասանելիք վճարների, այդ թվում նաև այլ Ծառայությունների հետ կապված վճարների։ Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ իր հաշվին դրամական միջոցներ մուտքագրելուց հետո, նշված դրամական միջոցները մուտքագրվելու օրվանից 4 տարվա ընթացքում դրանք չօգտագործելու դեպքում, այն դուրս է գրվելու Հաճախորդի հաշվից։    

 

8. Պատվերի հանձնման կարգը

Պատվերը տեղ է հասցվում ուղեկցող փաստաթղթի վրա նշված հասցեով և հանձնվում է Պատվերը ստացողին կամ նրա կողմից լիազորված անձին: Եթե Պատվերը հանձնվում է ստացողին Պրոֆեքսի աշխատակցի կամ Ընկերության հետ համագործակցող այլ սուբյեկտի կողմից տուն առաքման միջոցով, ապա Պատվերը ստացող անձը հաստատում է ստացումը և ուղեկցող փաստաթղթի վրա նշում`

Եթե Պատվերը ստացվում է Պրոֆեքսի սպասարկման կենտրոններում ավտոմատացված համակարգի միջոցով, ապա սարքավորման միջոցով պատվերի կոդի սքանավորումը կամ համապատասխան կոդի մուտքագրումը հանդիսանում է հիմք Պատվերը ստացողին հանձնելու համար։

Իրավաբանական անձանց հասցեագրված Պատվերների հանձնման կարգը կարող է որոշվել իրավաբանական անձանց և Ընկերության միջև կնքված համապատասխան պայմանագրի համաձայն:

Պատվերները ստացողին (օրինական  ներկայացուցչին)  հանձնելու անհնարինության դեպքում դրանք 30 օր պահպանվում են Ընկերությունում կամ վերջինիս գործընկերոջ մոտ: Ուղարկողը կամ ստացողը գրավոր դիմումով կարող է երկարաձգել Պատվերի պահպանման ժամկետները՝ մինչև երեք ամիս: Դիմում գրող կողմը անհրաժեշտության դեպքում վճարում է Պատվերի պահպանման համար:

  Պատվերն օրենսդրությամբ և միջազգային պայմանագրով սահմանված կարգով վերադարձվում է հետադարձ հասցեով`

       ուղարկողի դիմումի հիման վրա` մինչ ստացողին հանձնելը,

       Պատվերն ստացողի (օրինական ներկայացուցչի) կողմից ստանալ հրաժարվելու դեպքում,

       նշված հասցեում ստացողի բացակայության դեպքում,

       ստացողի հասցեի անընթեռնելիության դեպքում (ջնջված, պոկված և այլն),

       այլ հանգամանքների դեպքում, որոնք բացառում են ծառայությունների մատուցման պայմանագրին համապատասխան Պրոֆեքս ընկերության կողմից իր պարտավորությունների կատարումը:

Այն դեպքում, եթե Պատվերը չի ընդունվում հասցեատիրոջ կողմից 30 օրվա ընթացքում և բացակայում է համապատասխան դիմումը պահպանման ժամկետը երկարացնելու համար, Ընկերությունը իրավունք ունի օտարել Պատվերը, իրեն հարմար գնով, ստացված գումարից պահել իր կողմից կատարված բոլոր ծախսերը, իսկ մնացած գումարը վերադարձնել Հաճախորդին կամ հանձնել նոտարի կամ փաստաբանի դեպոզիտ: Պատվերի Օտարման դեպքում, եթե ամբողջությամբ չի մարվում Ընկերության նկատմամբ Հաճախորդի պարտավորությունը, ապա Հաճախորդը պարտավոր է հատուցել պարտավորության մնացորդը։

Տվյալ երկրի մաքսային սահմանով տեղափոխվող միջազգային Պատվերների մաքսային հսկողությունը և մաքսային ձևակերպումը, ինչպես նաև Ընկերության օպերատորի կողմից միջազգային Պատվերների հանձնումը հասցեատիրոջը (օրինական ներկայացուցչին) իրականացվում է այդ երկրի մաքսային օրենսդրության պահաջներին համապատասխան:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում մաքսային հայտարարագրերի համար անկախ նրանց կազմման ձևից, ինչպես նաև Պատվերի մաքսային զննման ժամանակ մաքսային ծառայության կողմից կայացրած որոշումների համար:

 

9․ Փաստաթղթերը

Պատվերը հանձնվում է, եթե առկա է անձը հաստատող փաստաթուղթ (վավերական և ուժի մեջ): Պատվերները, որոնք հասցեագրված են մինչև 16 տարեկան անձանց, հանձնվում են անձը հաստատող փաստաթղթի հիման վրա կամ օրինական ներկայացուցչին՝ համապատասխան փաստաթղթի հիման վրա:

Պատվերը հանձնվում է միայն փաստաթղթերի բնօրինակների կամ օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարական վավերացմամբ պատճենների հիման վրա:

Պատվերի կորստի հատուցման և նյութական պատասխանատվության պայմանները սահմանված են Ընկերության գործընկերոջ երկրի օրենսդրությամբ:

Պատվերը կարող է հանձնվել նաև Հաճախորդի կողմից լիազորված անձին, եթե անձը ունի գրավոր լիազորագիր (այդ թվում Կայքում լրացված) և անձը հաստատող փաստաթուղթ:

Պատվերը համարվում է պատշաճ հանձնված, եթե Պրոֆեքս ընկերության սպասարկման կենտրոններում Հաճախորդը կամ այլ անձ ներկայացրել է Պատվերի հասցեատիրոջ անձը հաստատող փաստաթուղթ և դրա հիման վրա Պատվերը տրվել է Հաճախորդին, Պատվերի հասցեատիրոջը կամ Պատվերի հասցեատիրոջ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրած անձին: Ձեր կամ որևէ այլ անձի կողմից Ձեր անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելը Մենք դիտարկելու ենք որպես Պատվերը ստանալու պատշաճ լիազորություն:

Պատվերը համարվում է պատշաճ հանձնված նաև այն դեպքում, եթե Պատվերը ստացվել է Պրոֆեքս ընկերութան սպասարկման կենտրոններում ավտոմատացված համակարգի միջոցով։ Հաճախորդները անվերապահորեն ընդունում են, որ համապատասխան կոդի մուտքագրումը համակարգ նշանակում է, որ այն մուտքագրած անձը հանդիսանում է Պատվերի պատշաճ ստացող սուբյեկտ։ Ընկերությունը որևէ պարագայում չի կարող պատասխանատվություն կրել անհատական բարկոդի՝ երրորդ անձանց հայտնի դառնալու, փոխանցվելու կամ այլ կերպ օգտագործվելու պարագայում Հաճախորդին հասցված վնասի համար։ Ցանկացած պարագայում Ընկերությունն իրավասու է Հաճախորդից գանձել մատուցված ծառայության գումարը։

Պատվերը համարվում է պատշաճ հանձնված, երբ Պրոֆեքս ընկերության առաքիչի մոտ առկա փաստաթղթում ստորագրությամբ հավաստվում է բեռը ստանալու հանգամանքը։  

Եթե Ծառայություններից օգտվողները Ընկերության ինտերնետային Կայքում բացել են իրենց հաշիվը և լիցքավորել, ապա մուտքագրված գումարը հետ է վերադարձվում Ծառայություններից օգտվողներին հետևյալ կարգով՝

      Եթե գումարը մուտքագրվել է օնլայն փոխանցման միջոցով, ապա գումարը կամ դրա մնացորդը վերադարձվում է նույն հաշվեհամարին հատուկ կարգով՝ հայտի հիման վրա, որը տրամադրվում է Պրոֆեքսի կողմից։

      Եթե գումարը մուտքագրվել է Ընկերության գործընկեր կազմակերպության գրասենյակում կամ տերմինալների միջոցով, ապա գումարը կամ դրա մնացորդը վերադարձվում է համապատասխան երկրի օրենսդրությամբ ընդունված գրավոր ապացույցի ներկայացման դեպքում (ստացական, ՀԴՄ կտրոն և այլն):

 

10. Բողոքների ներկայացումը, պատճառված վնասի հատուցումը 

Ծառայությունների մատուցման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, Հաճախորդներն իրավունք ունեն Ընկերությանը կամ վերջինիս գործընկեր կազմակերպությանը ներկայացնել գրավոր պահանջ (բողոք), այդ թվում` Պատվերի կորստի դեպքում պատճառված իրական վնասը հատուցելու պահանջով: Ցանկացած պարագայում Հաճախորդը, անկախ հաղորդակցման ձևից (գրավոր պահանջ, հեռախոսազանգ և այլն) և պատճառներից ( դժգոհություն, պատվերի կորուստ, վնաս և այլն) իրավունք չունի գործածել վիրավորական, արժանապատվությունը նսեմացնող բառեր և արտահայտություններ։ Նշված պայմանի խախտման դեպքում Ընկերությունն իրավունք է վերապահում առանց որևիցե նախազգուշացման արգելափակել Հաճախորդի հաշիվը և դադարեցնել ծառայությունների մատուցումը։ Ընդ որում Հաճախորդի հաշվի արգելափակումը չի ազատում կողմերին միմյանց նկատմամբ չկատարված պարտավորությունների ամբողջական կատարումից։

Պատվերը չառաքելու, Պատվերի վնասվածքի կամ կորստի հետ կապված գրավոր բողոքը ներկայացվում է Ընկերությանը 30 օրացուցային օրվա ընթացքում` Պատվերի հանձնման օրվանից կամ հանձնման համար սահմանված ժամկետի ավարտից սկսած: Ընդ որում, ժամկետի հաշվարկման երկու հիմքերի առկայության դեպքում ժամկետի ավարտ է համարվում ավելի ուշ լրացող ժամկետը: Միջազգային Պատվերի կորստի դեպքում որոնման համար գրավոր պահանջները (բողոքները) ընդունվում և քննարկվում են օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և ժամկետներում: Գրավոր պահանջը (բողոքը) ենթակա է գրանցման` օրենսդրությամբ սահմանված կարգով: Գրավոր պահանջը (բողոքը) ներկայացնելիս` ծառայություններից օգտվողը (օրինական ներկայացուցիչը) պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ:

Գրավոր պահանջին (բողոքին) կցվում են Ընկերության կամ գործընկեր կազմակերպության հետ կնքված ծառայության մատուցման պայմանագրի պատճենը և (կամ) անդորրագրի պատճենը և (կամ) Պատվերի ներդիրի նկարագրի ցուցակի պատճենը (բացառությամբ այն դեպքերի, եթե Պատվերը կատարվել է օնլայն՝ Ընկերության կայքի միջոցով), ինչպես նաև սուրհանդակային կապի օպերատորի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանք հանդիսացող հիմնավորումները, իսկ պատճառված վնասի փոխհատուցման համար գրավոր պահանջ (բողոք) ներկայացվելու դեպքում` նաև պատճառված վնասի չափի մասին տեղեկությունները և մանրամասն հիմնավորված հաշվարկը:

Գրավոր պահանջում (բողոքում) նշվում է`

  1. դիմումատուի (օրինական ներկայացուցչի) անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
  2. պահանջի (բողոքի) էությունը:

Ընկերությունն ուսումնասիրում է գրավոր պահանջները (բողոքները) և դրանց գրավոր պատասխանում օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

Հաճախորդները գրավոր պահանջի (բողոքի) հետ կապված պատասխանին համաձայն չլինելու դեպքում կարող են դիմել իրենց իրավունքների պաշտպանության օրենսդրությամբ նախատեսված միջոցների:

Պատճառված վնասի փոխհատուցման դրամական միջոցի վճարումը կատարվում է Ընկերության կողմից` օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և ժամկետներում:

Պատվերի կորստի կամ վնասվածքի համար Ընկերության պատասխանատվությունը Ընկերության հայեցողությամբ կարող է սահմանափակվել 20000 (քսան հազար) ՀՀ դրամով բեռի կորստի համար կամ վերանորոգման արժեքով՝ Պատվերի վնասվածքի համար: Պատվերի ապահովագրումը և դրանից բխող ծախսերը իրականացվում են Հաճախորդի կողմից, իր ցանկությամբ և իր հաշվին։ Ընկերությունը ցանկացած պարագայում պատասխանատվություն չի կրում հեշտությամբ վնասվող այնպիսի ապրանքների բեռնափոխադրման կազմակերպման համար (ապակյա, ճենապկյա և այլն ), որոնց փաթեթավորումը՝ անկախ փաթեթավորման տեսակից՝ այն է տուփ, արկղ և այլն, ակնհայտորեն չի վնասվել բեռնափոխադրման կազմակերպման ընթացքում և առկա չէ ակնհայտ պատճառահետևանքային կապ արտաքին վնասվածքի և վնասված Ապրանքի միջև։

500 դոլարին համարժեք ՀՀ դրամ և ավել արժողությամբ Պատվերի դեպքում Պատվերի ապահովագրումը Հաճախորդի համար պարտադիր է: Ապահովագրողի ընտրությունը և համապատասխան ծախսերը Հաճախորդն իրականացնում է իր ցանկությամբ և իր հաշվին: 500 դոլարին համարժեք ՀՀ դրամ և ավել արժողությամբ Պատվերը չապահովագրելու դեպքում Հաճախորդը իրավունք չունի Ընկերությանն որևէ պահանջ ներկայացնել Պատվերի կորստի կամ վնասնվածքի համար։ Տվյալ պարագայում Ընկերությունը պատասխանատվություն է կրում բացառապես Ընկերության ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի, մեղքի առկայության՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվելու պարագայում: Նշված դեպքում պատվերի կորստի կամ վնասվածքի հատուցումը իրականացվում է սույն պայմաններով և/կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Պատճառված վնասի փոխհատուցումը Հաճախորդին վճարելուց հետո Պատվերի հայտնաբերման դեպքում այն հանձնվում է Հաճախորդին, ինչի դեպքում Հաճախորդը պարտավոր է անհապաղ, մինչև Պատվերը ստանալը հետ վերադարձնել պատճառված վնասի փոխհատուցման գումարը` բացառությամբ Պատվերը ուշացումով առաքելու համար գանձվող գումարի, եթե նման գումար տրվել է: Եթե Հաճախորդը հրաժարվում է փոխհատուցման գումարը վերադարձնել, ապա Պատվերը անցնում է ընկերության սեփականությանը:

Դուք պարտավոր եք Պատվերը ստանալիս ստուգել դրա ամբողջականությունը։ Պատվերը ստանալուց հետո առաջացած կամ բացահայտված թերությունների համար, որոնք Ձեր կողմից չեն նշվել Պատվերը ստանալիս, Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։

 

11. Երրորդ անձանց ապրանքները

Պրոֆեքսը պատասխանատվություն չի կրում Ընկերութան Կայքի միջոցով երրորդ անձանց կողմից առաջարկվող և մատուցվող ծառայությունների, ապրանքների և աշխատանքների համար:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր միջոցով կամ օգնությամբ երրորդ անձանց կայքերից գնված ապրանքերի որակի, սարքինության, ամբողջականության, ինչպես նաև այդ ապրանքները Ձեր ակնկալիքներին համապատասխանելու համար։ Դուք ամբողջովին պատասխանատվություն եք կրում նման Պատվերները ստանալու, այն մաքսազերծելու, Երրորդ անձանց հետ բանակցելու, Պատվերը վերադարձնելու և Պատվերի հետ կապված ցանկացած այլ գործողության համար։

 

12Գաղտնիություն

Պրոֆեքս ընկերությունը պարտավորվում է գաղտնի պահել Օգտագործողի մասին տվյալները, նրան մատուցված ծառայությունների տեսակի, ծավալի, վայրի, ժամանակի և այլ պայմանների վերաբերյալ ցանկացած տեղեկություն, բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջվում է օրենքով կամ անհրաժեշտ է Ընկերության իրավունքների պաշտպանության համար: Դուք կարող եք այցելել Կայք առանց գրանցվելու, սակայն Կայքի և Ընկերության ամբողջական ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել Կայքում: Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները: Երբ Դուք օգտվում եք Կայքից, Մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի կամ ալ սարքավորման տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և Կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ Օգտագործողների վարքագիծն ու միտումները: Մենք նաև ստանում ենք տեղեկություններ Կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի Ծառայություններ: Ընկերությունը կարող է նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն Ձեր մասին այլ հաճախորդների բողոքների կամ մեր սպասարկման կենտրոնի միջոցով կամ տեղեկատվության այլ աղբյուրներից:

Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկություններ պարունակող Ընկերության ցանկացած էջ: Ընկերությունը երբեք չի խնդրի նշել Ձեր գաղտանաբառը հեռախոսազանգի կամ էլ. հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի (իրավապահ և պետական մարմինների իրենց իրավասության սահմաններում կատարված հարցումներ, դատական հարցումներ և այլն): Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար: Մենք համագործակցում ենք այլ կազմակերպությունների և/կամ անհատների հետ Ձեր Ծառայությունները պատշաճ մատուցելու նպատակով, ինչպես օրինակ. պատվերների ընդունում, տվյալների բազայի վերլուծություն, մարքեթինգային աջակցության մատուցում, բանկային քարտերով վճարումների իրականացման կատարում և քլիրինգ, հաճախորդների սպասարկում: Վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ տվյալներին հասանելիություն իրենց կողմից նշված գործառնությունների իրականացման նպատակով և իրավունք չունեն օգտագործել նույն տեղեկատվությունը այլ նպատակներով:

Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`

       Ծառայությունների, ապրանքների և նախազգուշացումների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար,

       Ձեզ հետաքրքրող Ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար,

       Կայքի օգտագործման հարցում Ձեզ աջակցելու համար,

       Ձեր հաշիվը կարգավորելու և մեր Ծառայություններն ըստ Ձեր նախընտրությունների փոփոխելու համար,

       Կայքի օգտագործումը վերլուծելու, Կայքը և Ծառայությունները բարելավելու համար,

       Կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,

       Օրենքով նախատեսված այլ դեպքերում:

 

13. Ծառայությունների մատուցման պայմանագրի դադարեցումը եվ / կամ լուծումը

Ընկերության հանդեպ ունեցած Ձեր բոլոր վճարային պարտականությունները կատարված լինելու պարագայում Դուք իրավունք ունեք ցանկացած պահի լուծել Ընկերության հետ կնքված Պայմանագիրը: Ձեր կողմից ժամկետանց պարտավորության առկայության դեպքում Պայմանագիրը լուծված համարվել չի կարող: Պայմանագրի լուծման և Պրոֆեքսի էջում գործող հաշիվը փակելու նպատակով Հաճախորդը պետք է [email protected] էլեկտրոնային հասցեով կամ Ընկերության գրասենյակում ներկայացնի դիմում Պայմանագրի լուծման և հաշվի փակման մասին՝ նշելով հաշվի գրանցման ժամանակ տրամադրած էլեկտրոնային հասցեն։ Պայմանագրի լուծման դիմումի ներկայացնելը հաստատում է, որ Հաճախորդը հրաժարվում է հաշվին առկա բոնուսից և ծանոթ է հաշվին առկա գումարի դրական մնացորդի հետ վերադարձի պայմաններին։ Ընկերությունը իրավունք ունի միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Հաճախորդը իր գործողություններով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածում Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, իր գործողություններով փորձում է այլ սուբյեկտների մոտ Ընկերության նկատմամբ ձևավորել բացասական կարծիք կամ այլ դեպքերում, երբ Ընկերությունը կգտնի, որ Հաճախորդի գործողությունները վնասում են կամ կարող են վնասել Ընկերության գործարար համբավը: Սույն կետով նախատեսված հիմքերով Պայամանգրի լուծման դեպքում Հաճախորդի բոլոր բունուսները զրոյացվում են:

Եթե Պայմանագրի լուծման պահին Հաճախորդի հաշվին առկա է գումարի դրական մնացորդ, ապա գումարը վերադարձվում է համաձայն 7-րդ, 8-րդ, 9-րդ կետի։ Այն դեպքում, եթե Հաճախորդը Պայմանագրի լուծման պահից 90 (իննսուն) օրացուցային օրվա ընթացքում չի ներկայացնում Պայմանների 7-րդ կետով նախատեսված վճարման փաստը հավաստող անդորրագիրը (օրինակ՝ ՀԴՄ), ապա հաշվին առկա մնացորդը անցնում է Ընկերության սեփականությանը։

 

14 Պատասխանատվություն

Կողմերը պատասխանատվություն չեն կրում սույն Պայմաններով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար, եթե պատճառը անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) ազդեցությունն է: Սույնով Դուք հաստատում և համաձայնվում եք, որ Ձեր ֆինանսական դրությունը չի կարող դիտարկվել որպես ֆորս-մաժոր, և Դուք պարտավոր եք ամբողջությամբ վճարել Պրոֆեքսի Ծառայությունների համար` անկախ Ձեր ֆինանսական դրությունից: Պրոֆեքսը պատասխանատվություն է կրում Ծառայության ընդհատումների, որակի անկումների, սահմանափակումների, այլ խափանումների համար, Ծառայությունների պատշաճ մատուցումը ապահովելու ուղղությամբ լավագույն ջանքեր գործադրելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու չափով` սույն դրութներով և պայմաններով սահմանված կարգով: Ծառայության ընդհատումների, որակի վատացումների, սահմանափակումների, կամ այլ խափանումների դեպքում Պրոֆեքսը կգործադրի իրենից կախված ողջամիտ ջանքերը նման թերությունները և խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում հայտնաբերելու և վերացնելու, եթե խնդիրների առաջացման պատճառները իր իրավասության և վերահսկողության ներքո են:

  Ընկերությունը պատասխանատվություն չի կրում կայքի տեխնիկական անսարքությունների և համապատասխան ծառայության համար:

Սույն Համաձայնագիրը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

15. Եզրափակիչ դրույթներ

Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները: Պայմանների փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված Պայմանները ինտերնետային Կայքում՝ նշելով փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները: Նոր պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա:

 


[1] Տե՛ս ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, Հոդված 24